Հասարակական

UWC-ի Հոնկոնգի քոլեջի հայ աշակերտները հայկական դոլմա են պատրաստել

2 րոպեի ընթերցում

UWC-ի Հոնկոնգի քոլեջի հայ աշակերտները հայկական դոլմա են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում գործող UWC (Միացյալ աշխարհի քոլեջներ) Լի Պո Չունի քոլեջում սովորող հայ աշակերտները մյուս երկրներից ժամանած երեխաների հետ միասին հայկական դոլմա են պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ աշակերտները միաժամանակ օտերերկրյա ուսանողներին սովորեցրել են հայկական պարերը, որոնք նրանք կատարել են միասին:

UWC-ը (Միացյալ աշխարհի քոլեջներ) հիմնադրվել է 1962 թ.:Կրթական մեծ փորձի վրա հիմնված UWC ծրագրերի նպատակն է ամբողջ աշխարհից ուսանողների կրթությունը կազմակերպել՝ ոգեշնչելով նրանց ստեղծելու նոր ապագա:UWC դպրոցներում և քոլեջներումաշակերտները ոչ միայն սովորում են միջմշակութային միջավայրում և բացահայտում աշխարհը, այլ նաև իրենց մեջ կերտում են պատասխանատվության և փոխադարձ օգնության զգացում: Ներկայումս, UWC համակարգում գործում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված14 դպրոցներ ևքոլեջներ: Յուրաքանչյուր տարի, UWC ծրագրերով ուսանում են շուրջ7500 աշակերտ: Սկսած 1962 թ.՝ UWC դպրոցներում ևքոլեջներում տարբեր ծրագրերով ուսանել են ավելի քան50 000 աշակերտներ՝ 181 երկրներից: Տարբեր երկրներից աշակերտներ ընտրվում են քոլեջներ իրենց երկրիԱզգային կոմիտեների կողմից: Ներկայումս, UWC համակարգում աշխատում են աշխարհի տարբեր երկրներում140 Ազգային կոմիտեներ: Ընդունելությունը կատարվում էմրցութային հիմունքներով՝ ելնելով դիմորդիանհատական արժանիքներից և ձեռքբերումներից:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում պաշտոնապես բացվեց համակարգի UWC Դիլիջան քոլեջը, որտեղ աշխարհի 48 երկրից սովորելու է եկել 96 աշակերտ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում