Սպորտ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհանդիպի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհանդիպի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստների հետ:Նախատեսվում է, որ հովվապետը բավարացիներին կընդունի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռոմա»-«Բավարիա» խաղից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացում է Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Հռոմի պապը ֆուտբոլի մեծ սիրահար է և երկրպագում է արգենտինական «Սան Լորենցո» ակումբին: Կաթոլիկների հոգևոր առաջնորդն աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլիստներից բազմաթիվ մարզաշապիկներ է նվեր ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում