Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն. մոլդովացի պատվիրակ

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան տպավորված է Հայաստանով և հայ ազգի հյուրասիրությամբ: «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի ընթացքում իր ելույթում Նովիկովան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայերին հյուրասիրության համար՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանով: «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին` այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրասիրությունը: Դուք իսկապես հյուրասեր ազգ եք, և մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Օքսանա Նովիկովան ընդգծեց, որ իր հայ ընկերներից մեկն իրեն շատ լավ խոսք է ասել, որի մասին ինքը ցանկանում է բարձրաձայնել: «Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն: Ես համաձայն եմ այս մտքի հետ»,- ընդգծեց նա:

Ծաղկաձորում շարունակվում է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Այսօրվա քննարկումը կրում է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագիրը. առաջարկներով և հարցերով հանդես են գալիս Ֆրանսիայի, Մոլդովայի, Հունաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

Երևանում կկայանա միջազգային ջազային ֆորում, որտեղ կներկայացվի ակումբների միջև փոխանակման հարթակ

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

Բրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա