Մոնսերատ Կաբալյեն Արցախում կերգի հանուն խաղաղության եւ ԼՂՀ բարգավաճման

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ են ընդունել Արցախում: Կաբալյեն Ստեփանակերտում ունեցել է մի շարք հանդիպումներ, զրույցներ, զբոսնել Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ նախատեսվում է նաեւ երգչուհու եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: «Ստեփանակերտում մեծ ոգեւորությամբ են սպասում Մոնսերատ Կաբալյեի հետ հանդիպմանը: Երգչուհու գրաֆիկը հագեցած է:Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Տեղի կունենա նաեւ հանդիպում Բակո Սահակյանի հետ: Այն փաստը, որ նման մակարդակի համաշխարհային աստղերը սիրահարվում են Արցախին եւ կրկին ցանկություն հայտնում վերադառնալու, շատ կարեոր է: Կարեւոր, առաջին հերթին այն առումով, որ, փաստորեն, Արցախի զարգացումը ճիշտ ճանապարհով է ընթանում, բացի այդ, կարեւոր է նաեւ Արցախի միջազգային ճանաչման առումով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Կաբալիեի հանդիպումը նաեւ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ:Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ:

Կաբալյեն Արցախ էր այցելել նաեւ 2013թ. հունիսի սկզբին` չընկրկելով նույնիսկ Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ ջղաձգություններից ու Իսպանիայի ԱԳՆ հղվող նոտաներից: Կաբալյեն հունիսի 5-ին այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: «...Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»,-գրել է Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

2013թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

Կաբալյեն բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ակտիվորեն զբաղվում է նաեւ բարեգործությամբ։ Օպերային աստղը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան