Մանկական բեսթսելեր 2/33. Վարկանիշային աղյուսակ են վերադարձել մի շարք հեքիաթներ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Արդեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Ցանկի երրորդ հորիզոնականն է զբաղեցնումՄիխայիլՊլյացկովսկու«Մինեղացրեքշներին»ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:
«Մանկական բեսթսելեր»-ի չորրորդ հորիզոնականում է «Բուկինիստ» հրատարակչության«Աղվեսն ու խլահավը»հեքիաթը:
Հինգերորդ տեղում էՍվետլանաՏեպլովայի«Գորտիկներ-հոխորտիկներ»հեքիաթը: Այն հրատարակել է «Բուկինիստ»-ը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն յոթերորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Ութերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականը:Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«Իմ առաջին գիրքը» | ՎԷՄ | 512 |
| 2 | 0 | ![]() |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 67 |
| 3 | * | ![]() |
Միխայիլ Պլյացկովսկի «Մի նեղացրեք շներին» |
Բուկինիստ | 35 |
| 4 | * | ![]() |
«Աղվեսն ու խլահավը» | Բուկինիստ | 24 |
| 5 | -1 | ![]() |
Սվետլանա Տեպլովայի «Գորտիկներ-հոխորտիկներ» |
Բուկինիստ | 22 |
| 6 | 0 | ![]() |
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 12 |
| 7 | -3 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 |
| 8 | 0 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 9 |
| 9 | * | ![]() |
Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
| 10 | * | ![]() |
Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը









