Յանուշ Լեոն Վիշնևսկին կանանց, նոր գրքի, զգացմունքների մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ գրող, «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկին Հայաստանում է: Անվանի հեղինակին երկրորդ անգամ Հայաստան է բերել «Գրական տապան» փառատոնը, որի շրջանակներում Վիշնևսկին նախորդ տարի առաջին անգամ ոտք դրեց մեր երկիր: Իր այցի ընթացքում սեպտեմբերի 27-ին Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ շնորհանդեսը անվան գրողը սեպտեմբերի 26-ին, Երևանի Կամերային թատրոնում հանդիպեց իր երկրպագուների հետ և նրանց հետ խոսեց իր մտքերի, գաղափարների և նորությունների մասին :

Վիշնևսկին Հայաստանի մասին

«Ուրախ եմ երկրորդ անգամ լինել Հայաստանում: Նշանակում է, որ նախորդ տարի ամեն ինչ լավ է անցել: Ռուսերեն շատ եմ խոսում ՝ հատկապես գրքերի հրատարակման առթիվ: Ժամանակ չի եղել, որ ձեր լեզուն էլ ուսումնասիրեմ: Շատ ուրախ եմ գալ Հայաստան և տեսնել, որ իմ գիրքը թարգմանվել է հայերեն: Եթե ժամանակ ունենամ, այցիս ընթացքում կգնամ գրախանութ և կգնեմ հայկական գրականություն՝ ռուսերենով»:

Վիշնևսկին կանանց մասին

«Կանայք անհավանական պատմություններ են պատմում, որոնք ես օգտագործում եմ իմ պատմություններում: Կանայք շատ են խոսում` տղամարդկանցից ավելի: Բայց նրանք խոսում են շատ կարևոր բաների մասին: Նրանցից հնարավոր է շատ բան սովորել: Իմ գրքերը կանանց համար չեն, տղամարդկանց համար են, որովհետև կանայք ամեն ինչ գիտեն: Եթե տղամարդիկ կարդան դրանք, կանանց կհասկանան»:

Հագուստի մասին

«Հագուստն ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Օրինակ՝ ես երկու անգամ եմ փողկապ կրել՝ ամուսնությանս և ատենախոսությանս պաշտպանության ժամանակ»:

Վիշնևսկին կնոջ և սիրուհու մասին

«Ես կցանականայի ավելի շատ ժամանակ ունենալ: Այժմ այն շատ քիչ է: Ես կցանկանայի այդ ժամանակը նվիրել ինձ հարազատ մարդկանց: Ես երկու կյանք եմ զուգահեռ ապրում՝ որպես գիտնական և որպես գրող, որը գրում է խնդիրների մասին: Շատ դժվար է: Ես կցանկանայի երկու կյանքն էլ ունենալ: Իմ կինը գիտությունն է, իսկ գրականությունը՝ սիրուհին: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ունենալ երկուսն էլ: Ես ապրում եմ իմ կնոջ և սիրուհու հետ»:

«Գրանդ» գրքի մասին

«Գրքի կենտրոնում լեհական հյուրանոցներից մեկն է, որտեղ տեղի են ունենում տարբեր իրադարձություններ: Հերոսներից մեկն անտուն անձնավորություւն է: Այս գրքում սյուժեները շատ են: Ի դեպ, Վլադիմիր Պուտինն էլ է եղել այդ հյուրանոցում: Հյուրանոցն անհավանական է, շատ իրադարձություններ են այստեղ պատահել, շատ դեպքեր, նաև՝ ինքնասպանություններ»:

Գրող դառնալու մասին

«Այնպես պատահեց, որ սկսեցի գրքեր գրել, իսկ մարդիկ սկսեցին դրանք կարդալ: Ես հասկացա, որ շատ բաներ եմ սովորել գրքեր գրելով: Հիմա շատ եմ ճամփորդում, հանդիպում եմ ընթերցողների հետ: Արդեն քսան լեզվով գիրք եմ հրատարակել՝ եթե հայերեն հրատարակությունն էլ հաշվի առնենք»:

Զգացմունքների մասին

«Երբեմն որպես պոետ եմնայում զգացմունքներին: Երբ ուզում եմ հասկանալ դրանք` նայում եմ քիմիայի տեսանկյունից: Սերն ամենագեղեցիկ և վտանգավոր զգացմունքներից է»:

Ընթերցողների հետ շփումների մասին

«Ես Աստծուն հավատացող ֆիզիկոս եմ: Ամեն ինչ չի կարելի գիտության տեսանկյունից բացատրել: Հաճախ եմ էլեկտրոնային նամակներ ստանում ընթերցողներից, որոնք հարցնում են, թե ինչ անեն այս կամ այն իրավիճակում: Չեմ պատասխանում, որովհետև ես չեմ կարծում, թե պետք է խորհուրդ տամ. ընթերցողներն իրենք պետք է գնահատեն ամեն ինչ»:

Սեփական ստեղծագործությունների մասին

«Շատերն ասում են, որ իմ գործերում շատ տխրություն, ցավ, դժբախտություն կա: Սա ճիշտ չէ: Ուղղակի կյանքում նման բաները շատ են: Երջանկությունը շատ ձանձրալի զգացմունք է` քիչ կարելի է գրել դրա մասին: Ես քիմիկոս եմ, գրող չեմ»:

Քաղաքականության մասին

«Քաղաքականություն չեմ սիրում: Մի անգամ հայրս ասաց, որ եթե դպրոցում չսովորեմ, կդառնամ քաղաքական գործիչ: Ես դա չեմ մոռանում. դրա համար շատ աշխատանքի տեղ ունեմ, որ երբեք այս ասպարեզում չլինեմ: Ես գիտեմ, որ քաղաքականությունն ազդում է նաև իմ կյանքի վրա, և ես ուզում եմ ամեն ինչ իմանալ դրա մասին: Հանդուրժողականությունն ամենակարևոր բառն է ինձ համար»:

Յանուշ Լեոն Վիշնևսկին անվանի ժամանակակից լեհ գրող է: Հայտնի է դարձել 2001 թվականին՝ «Մենությունը ցանցում» գրքի հրատարակումից հետո: Գրել է բազմաթիվ ստեղծագործություններ: Նախորդ տարի այցելել է Հայաստան «Գրական տապան 2013» փառատոնի շրջանակում: Իր այցի ընթացքում բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է