Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգման խորհրդի 21-րդ նիստի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Երևան նոր թափ կհաղորդի ԱՊՀ երկրների միջև այս բնագավառում համագործակցության զարգացմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է գործարար և ներդրումային դաշտի բարելավումը, այդ թվում` հարկային ոլորտի զարգացումը: «Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն առաջնային ուշադրություն է դարձնում հարկային և մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: Փոքր և միջին բիզնեսի համար մշակվել է հարկային քաղաքականության պարզեցման նոր ծրագիր, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ստեղծվել է համապատասխան ենթակառուցվածք՝ հարկատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ: Նրանք նշանակալի են համարել Հայաստանում հարկային ծառայության բնագավառի զարգացմանն ուղղված քայլերը և կարևորել փորձի փոխանակումը: Զրուցակիցները նշել են, որ ունեն ընդհանուր նպատակներ և իրենց առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են հարկային բնագավառում կարգապահության բարձրացումը, հարկատուների համար վարչարարության կրճատումը, հնարավոր կլինի լուծել միայն համատեղ ջանքերով:

Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ այդ նպատակները կիրականան նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և փորձի փոխանակման միջոցով, իսկ նման միջոցառումները կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Հայերեն Русский

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Հիմնանորոգվում է Ուջան բնակավայրով անցնող տեղական նշանակության ճանապարհը

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել