Միխայիլ Շվիդկոյը հայկական բանակի մարտունակությունը հայ-ռուսական ռազմական համագործակցության արդյունք է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում գտնվում է բարձր և պատասխանատու մակարդակի վրա: Այս մասին Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստի ժամանակ նշեց ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը: «Համաձայն եմ, որ շատ է խոսվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, սակայն, ես կարծում եմ, որ Հայաստանի ռազավարական հետաքրքրությունների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությունը շատ բարձր և պատասխանատու մակարդակի վրա է գտնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ ընդգծեց նա:

Շվիդկոյի խոսքով` այսօրՀայաստանը մարտունակ և պատրաստված բանակ ունի: «Այսօր Հայաստանի բանակն իսկապես մարտունակ է, և ես կարծում եմ, որ հայկական բանակի մարտունակությունը ևս արդյունք է ռազմական ոլորտում հայ-ռուսական բարձր մակարդակի համագործակցության»,- շեշտեց նա:

Հայերեն English Русский

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով