Սիսի կաթողիկոսության կալվածքների վերադարձի գործին պետք է ներգրավել լավագույն մասնագետներին. Հարութ Սասունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանըխրախուսելի և կարևոր քայլ է համարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի որոշումն` այս տարի դիմել թուրքական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Առաջին քայլը պետք է լինի տեղական դատարան դիմելը, որից հետո նոր կդիմենք Վճռաբեկ դատարան, ապա` Սահմանադրական դատարան: Արդեն երկար տարիներ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ բան չի կարող տալ և պետք է զբաղվել պահանջատիրության հարցով` Թուրքիայից պահանջելով հատուցում, հայկական հողերի և կալվածքների, եկեղեցական ունեցվածքի, բանկերում պահ տրված գումարների վերադարձն իրենց օրինական տերերին: Սակայն, պետք է շատ զգույշ այդ ամենն անել: Պետք է լավ պատրաստված լինենք: Եթե դատարան դիմենք, չեմ խոսում թուրքական, այլ ավելի բարձր եվրոպական դատարանի մասին, և տանուլ տանք դատը, ապա դա կործանիչ հետևանքներ կունենա Հայ դատի համար»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` պարզաբանեց Սասունյանը` հավելելով, որ պարտադիր չէ միայն հայ մասնագետների հետ աշխատել, այլ գործին պետք է ներգրավել լավագույններին` հաջողության հասնելու համար:

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Արամ Ա-ն:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի