Ռուսաստանի հայ համայնքը մտահոգված է Լևոն Հայրապետյանի խնդրով. Արա Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի 2.5 միլիոնանոց հայ համայնքը մտահոգված է հայ բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալման հանգամանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Պետք է համբերություն ունենալ, և ամեն ինչ կպարզվի, ու Լևոն Հայրապետյանն անպայման դուրս կգա: Մենք բոլորս՝ երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում, մտահոգված է այդ խնդրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ իրենք այդ հարցում համագործակցում են Հայաստանի հետ: Աբրահամյանը նկատեց, որ Լևոն Հայրապետյանի խնդիրն իր համար շատ կարևոր է: «Պիտի փորձենք օգտակար լինել: Հայրապետյանը բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Հիմա ժամանակն է, որ մենք մեր խոսքն ասենք: Ռուսաստանի ողջ հայությունն ուզում է մեկ բան` որ նա ազատության մեջ լինի մինչև դատավարության ավարտը»,- նշեց Աբրահամյանը:

ՌՀՄ նախագահը նաև կարծիք հայտնեց, որ Լևոն Հայրապետյանը որևէ բանում մեղավոր չէ, և նրան հարկավոր է ազատ արձակել, ինչին էլ ուղղված են բոլոր ջանքերը:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Ըստ նախաքննության` հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ենթադրվում է, որ ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Հայրապետյանն այդ գործարքից իբր խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է դրանք: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին:

Հայերեն Русский

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին