Արցախ

Արցախի տնտեսության բոլոր ոլորտներում աճ է գրանցվում. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Արցախի տնտեսության բոլոր ոլորտներում աճ է գրանցվում. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տնտեսությունն ունի բավականին բարձր զարգացման տեմպեր: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Աճ է գրանցվում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք բազմաթիվ անելիքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Բակո Սահակյանն ընդգծեց, որ Արցախի զարգացման և զորացման համար առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով՝ այդպիսի ծրագրերի շարքն է դասվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը, որի ռազմաքաղաքական կարևորության մասին բազմիցս խոսվել է: «2014թ. հեռուստամարաթոնին , որը նվիրված է լինելու այդ մայրուղու կառուցման շարունակմանը, մենք պետք է ցուցաբերենք ակտիվ մասնակցություն, և այստեղ անչափ կարևորում եմ յուրաքանչյուրի աշխատանքը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում