Մանկական բեսթսելեր 2/30. Հեքիաթները՝ մանուկների սիրելի ստեղծագործություններն են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության«Իմ առաջին գիրքը»խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երրորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է` «Բուկինիստ» -ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Գրքին հաջորդում էՇառլՊերոյի` «Բուկինիստ»հրատարակչությանհրատարակած «Մոխրոտիկը»տիկնիկով գրքույկը: Այն վաղուց չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Այն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն՝ այս անգամ«ՄՀՄ»-ի հրատարակությամբ, ութերորդ հորիզոնականում է:

ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է«Էդիթ Պրինտի» մանկական«Արև,արև,եկ,եկ»բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը:Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 160
2 0

«Մաշան ու արջը.

թռչող ցախավելը»

Բուկինիստ 27
3 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 21
4 *

Շառլ Պերո

«Մոխրոտիկը»

Բուկինիստ 13
5 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 12
6 0

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 -2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

10
8 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 10
9 -2

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
10 -1 «Արև, արև, եկ, եկ»

Էդիթ

Պրինտ

8
Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը