Հույն պատգամավորը ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եւ բարեկամական հարաբերությունները, կարեւորել դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաեւ երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման եւ հայանպաստ դիրքորոշման, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որդեգրած կառուցողական դիրքորոշման համար, ըստ որի՝ Հունաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տարբեր միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ անընդունելի է համարում որոշ հույն պատգամավորների վարքագիծը, որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշել է, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատել է, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, իսկ այն պատգամավորները, որոնք ցուցաբերում են այլ դիրքորոշում, արտահայտում են իրենց անձնական մոտեցումները:

Անդրադառնալով տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանություններին՝ Գավրիլ Ավրամիդիսն այն համարել է ողջ մարդկության դեմ կատարված ոճիր՝ անհրաժեշտ համարելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրել է ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երեւանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում