ԼՂՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Բասկերի Երկրի խորհրդարանի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ինայցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպել է խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի Երկրի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպել է նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով նույն օրը Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևին, Կարեն Միրզոյանը դրական է գնահատել այն և նշել, որ, լինելով միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում՝ ի սատարումն ԼՂՀ ազատ ու անկախ զարգանալու շարունակական ջանքերին, բանաձևը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Գեռնիկա քաղաք, որտեղ հյուրընկալվել է Գեռնիկայի քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնյոյի կողմից։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, և խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև այցելել է բասկ ժողովրդի համար սրբավայր համարվող Gernikako Arbola (Գեռնիկայի Ծառ), որտեղ տեղի է ունենում Բասկերի Երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։

Գեռնիկա քաղաքը բասկ ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծման և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գեռնիկա» նկարը (1937 թ.)։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ