Պաշտոնական

ԱԺ-ում հյուրընկալել են Անտվերպենի համալսարանի ուսանողներին

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում հյուրընկալել են Անտվերպենի համալսարանի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան են եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրել է ՀՀ ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչականգործունեությունը: Ծավալված զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, հայ երիտասարդների՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություններին, հայաստանյան բուհերի մրցակցությանը եւ կրթության բնագավառի մարտահրավերներին:

ԱյնուհետեւԱնտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի խնդրանքով Արտակ Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ կազմը, պատկերացում է տվել Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների եւ տասներկու մշտական հանձնաժողովների գործունեության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում