Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 2/28. Բեսթսելերների ցանկում միանգամից երկու նոր գիրք է հայտնվել

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/28. Բեսթսելերների ցանկում միանգամից երկու նոր գիրք է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն օրեր առաջ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԱնտուանդըՍենտԷքզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Գարրի Կունցևի «Կար-չկար՝ մի Փարաջանով»գիրքն առաջին անգամ ընդգրկվում է բեսթսելերի ցանկում: Այն ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Կունցևը ներկայացնում է Փարաջանովի ողբերգության և մտքի թռիչքի միաձուլումը` գիրքը դարձնելով հետաքրքիր ընթերցանության համար: Միևնույն ժամանակ հեղինակը, որ համաշխարհային կինոյի դասականի մի քանի ֆիլմերի հնչյունային օպերատորն է եղել, լուրջ գնահատական է տալիս նրա ստեղծագործությանը:

ԳուրգենՄահարու«Չարենց-նամե»ժողովածուն ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:

ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

ՊարույրՍևակիիմաստախոսություններն ամփոփող«Ականջդբեր,ասեմ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել բանաստեղծի`հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էՊատրիկ Զյուսքինդի«Օծանելիք»-ը:Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի ամենահայտնի վեպը մի մարդասպանի պատմություն է, բայց ոչ սովորական, այլ մարդասպան-հանճարի, որ ձգտում էր ստեղծել կատարյալ օծանելիք: Նրա՝ Ժան- Բատիստ Գրենույի որոնումները, մտածումներն ու նպատակասլացությունը, ինչպես նաև անձնական ողբերգությունն է ի ցույց դրվում «Օծանելիք» վեպում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 30
2 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 20
3 +1

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
4 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 15
5 նոր

Գարրի Կունցև

«Կար-չկար՝ մի Փարաջանով»

Փրինտինֆո 10
6 *

Գուրգեն Մահարի

«Չարենց-նամե»

Բուկինիստ 8

7 -2

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ

Պրինտ

8
8 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 8
9 *

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ

Պրինտ

7
10 նոր

Պատրիկ Զյուսքինդի

«Օծանելիք»

Անտարես 7
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում