Պաշտոնական

Սերժ Սարգսյանը մասնակցել է Մարտակերտի Չափար գյուղի դպրոցի բացմանը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մասնակցել է Մարտակերտի Չափար գյուղի դպրոցի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին: ՀՀ և ԼՂՀ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետև Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղ, որտեղ ներկա են գտնվել գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:

Չափարի նախկին դպրոցը, որը 1990-ականների սկզբին պատերազմական գործողությունների ժամանակ զգալիորեն վնասվել էր և գործում էր մասնակի վերանորոգումից հետո, այսօր արդեն փոխարինվել է նոր և բարեկարգ երկհարկանի դպրոցով, որտեղ անցած ուսումնական տարվա համեմատ ավելացել է նաև աշակերտների թիվը. 84 աշակերտի համար նախատեսված ուսումնական այս հաստատությունում սեպտեմբերից դպրոց կհաճախի 53 աշակերտ:

Հայաստանի և Արցախի նախագահները Չափարում նաև ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախօրեին հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, ծանոթացել այնտեղ գործող ձեթի գործարանի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է. Հանրապետության Նախագահն այսօր ներկա կգտնվի նաև Շուշիի երկրաբանական թանգարանի բացմանը, իսկ երեկոյան՝ Շուշիի ամրոցում կայանալիք՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերային, որը նվիրված է Արցախի անկախության օրվան և անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում