Մանկական բեսթսելեր 2/27. «Իմ առաջին գիրքը» փոքրիկ հանրագիտարանները կրկին առաջին հորիզոնականում են

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հինգերորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն է: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությանՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներևմուլտֆիլմերիտեսասկավառակ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուն նկարազարդէ, ուրախ ևգունեղ կերպարներով:Հ.Թումանյանիվերահրատարակվածհեքիաթների ժողովածուն ունիմեկհետաքրքրականնորույթ`փոքրիկուգեղեցիկգրպանիկում տեղադրված էյուրաքանչյուրհեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակ:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտի» մանկական«Արև,արև,եկ,եկ»բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների բանաստեղծությունները:Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-նայս շաբաթ իններորդհորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Կռունկ» հրատարակչությանլույս ընծայածՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 75
2 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 20
3 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 16
4 0

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 10
5 +1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 9
6 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»

Էդիթ Պրինտ 8
7 0 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 7
8 +2

Ղազարոս Աղայանի

«Հեքիաթներ»

Արևիկ 6
9 *

Գրիմ Եղբայրների

«Հեքիաթներ»

Արևիկ 6
10 -1

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Կռունկ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Մանկական բեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում