Արցախ ժամանած ռուս լրագրողների և փորձագետների խումբը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ճանաչողական այցով Արցախ էին ժամանել մի խումբ ռուս լրագրողներ և փորձագետներ: Սակայն նրանց հեռանալուց հետո հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հյուրերը հայտնվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, խմբի անդամներն այդ մասին հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջերում:

Մասնավորապես, լրագրող Անաստասիա Կարիմովան ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Արժեր Լեռնային Ղարաբաղ այցելել թեկուզ Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում» հայտնվելու գնով: Մինչ այդ ես չէի կարող ենթադրել, որ ԱՊՀ տարածքում, առավել ևս Կովկասում, այն էլ չճանաչված հանրապետությունում հնարավոր են նմանատիպ որակյալ ենթակառուցվածքներ... այդպիսի քաղաքական մրցակցության բարձր մակարդակ և պետական կառավարման թափանցիկություն... Ղարաբաղյան կեյսն ինձ առավել հետաքրքիր է թվում, քան գովազդված «վրացական հրաշքը»»: Ադրբեջանական «սև ցուցակ»-ում հայտնվել են նաև լրագրողներ Ալեքսանդր Շմելևը, Դմիտրի Բավիրինը, Մարինա Սկորիկովան և Սվետլանա Շմելևան:

Իսկ առհասարակ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջան արգելված է մուտք գործել Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին, Եվրախորհրդի պատգամավորներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ռուսաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, Արգենտինայի, Սլովակիայի, Կանադայի խորհրդարանների պատգամավորներ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամներ և շատ այլ երկրների պատգամավորներ: Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն՝ բլոգեր Արտեմի Լեբեդևի, լրագրողներ՝ Իլյա Ազարի, և Սերգեյ Բուտմանի հետ միասին նույնպես հայտնվել են այդ ցուցակում:

«Սև ցուցակ»-ում են նաև «Ֆայնենշլ Թայմսի», «Թայմսի», «Վաշինգտոն պոստ»-ի, «Իզվեստիա»-ի, «Էխո Մոսկվի» և բազում այլ լրատվամիջոցների լրագրողներ:

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ