Երևանում տեղի կունենա «Կոմիտաս. վերապրում» խորագրով համերգային երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության տանը օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց երգահան Վահան Արծրունին: «Համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Վահան Արծրունին նշեց, որ համերգով իրենք փորձելու են նոր խոսք ասել՝ համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջ»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, ընդգծեց համերգի առանձնահատկությունը: «Մեր բոլոր դասական խմբերը սովորաբար կատարում են Կոմիտաս, նա ավելի շատ ներկայանում է որպես կոմպոզիտոր: Այս համերգին փորձելու ենք մատուցել կոմիտասյան մոտեցում ու մտածողություն: Նա մեզ համար ոչ թե զուտ կոմպոզիտոր է, այլ մտածելակերպ: Համերգի ընթացքում հանդես են գալու հրաշալի մենակատարներ»,- ասաց նա:

Բանախոսները տեղեկացրին, որ համերգն իրենք ինքնուրույն են նախաձեռնել, և ոչ ոք իրենց չի օգնել: Օգնության համար նրանք մշակույթի նախարարություն չեն դիմել: Վահան Արծրունու խոսքով, ոչ թե արվեստագետը պետք է գտնի մշակույթի նախարարությանը, այլ նախարարությունը պետք է գտնի արվեստագետին:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը