Մովսես Հակոբյանին չի մտահոգում Ադրբեջանի սպառազինությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին չի մտահոգում Ադրբեջանի սպառազինությունը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ սպառազինությունը դեռ ոչինչ չի նշանակում. հարկավոր է նաև զենքերը գործածելու կարողություն ունենալ: «Երբ պատերազմը սկսվեց ուժերի հարաբերակցությունը 1/20-ի էր, իսկ այսօր 1/2-ի: Մենք լավ սպառազինված ենք: Այն, ինչ Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, իհարկե, մեզ համար վատ է, սակայն վախեցնող չէ: Պատերազմի տարիներին էլ նրանք սպառազինվում էին, բայց մենք հաղթեցինք: Այնպես որ թող Ադրբեջանը շարունակի զենք գնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

ՊԲ հրամանատարն ընդգծում է, որ Ադրբեջանն այդքան ինքնաթիռներ է ձեռք բերում, մեծ քանակությամբ տանկեր, սակայն ռազմական գործողությունների ժամանակ դրանք չեն կարող արդյունավետ գործածել, քանի որ տարածքը որոշակի սպառազինություն է պահանջում, իսկ Ադրբեջանի մոտ ավելցուկ կա զենքերի: «Բացի այդ, նրանք այդ զենքերը օգտագործելու կարողություն էլ չունեն: Պատերազմը մեքենաների մրցավազք չէ, թե իմ «Ջիպ»-ը քո «Ջիպ»-ից լավն է, հարկավոր է ճիշտ մարտավարություն ունենալ: Սա արվեստ է, օպերատիվ արվեստ, որին պետք է տիրապետել: Եթե նրանց թվում է, որ սահմանին 1000 տանկ ունենալով, կարող են ինչ-որ գործողություն իրականացնել, դա հնարավոր չէ, մենք շատ փոքր թվով էլ կարող ենք նրանց վնասազերծել» ,- ասաց ՊԲ հրամանատարը:

Անդրադառնալով բալիստիկ հրթիռներին, որոնց մասին Սոչիում կայացած հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ խոսել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ դրանք մնացել են դեռևս խորհրդային տարիներից, նախկինում եղել են միջուկային հրթիռներ, հետագայում մարտագլուխները փոխվել են, սակայն դրանք շատ դիպուկ հրթիռներ են 300 կմ շառավիղ ունեցող: Միևնույն ժամանակ ՊԲ հրամանատարն ընդգծում է, որ սա դեռ բոլորը չէ և իրենք շարունակում են սպառազինվել, ինչի միակ նպատակն է՝ հասնել նրան, որ պատերազմ չսկսվի:

Հայերեն Русский

Քոլեջների ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է առանց խնդիրների

ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր

Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով

«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Կատարվում է ծառայողական քննություն. Սվաջյանը երեխաների ճամբարում տեղի ունեցած խնդրի մասին

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին