Հասարակական

Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց Պաշտպանության նախարարությանը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց Պաշտպանության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,ՀՀ կառավարության`օգոստոսի 21-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը եւ նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվեկշռին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը արդեն 7 անգամ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել: Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ՝ 10 % զեղչով: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գինը նվազում է 10 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում