Արցախ

ԱՄՆ կոնգրեսականները բողոքի ձայն են բարձրացնում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է ջանքերը ամերիկացի կոնգրեսականների բողոքի ձայնը ադրբեջանական ագրեսիայի դեմ բարձրացնելու ուղղությամբ` միաժամանակ կոչ անելով Նախագահ Օբամայի վարչակազմին` կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ալիևյան ագրեսիան կասեցնելու հերթական հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփայերը, Թոնի Կարդենասը և Դեյվիդ Սիսիլինը: «Անհրաժեշտ է դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ինտենսիվացումը, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց և անգամ Հայաստանում գտնվող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դեմ դիպուկահարների կիրառումը: Ադրբեջանի այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և վնասում տևական հրադադարի հաստատմանը: Չնայած բոլոր խոչընդոտներին` Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել ժողովրդավար հասարակություն, որը վեր է դասում խաղաղությունը և արդարությունը» ,- նշել է ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփայերը` շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է կանգնի Արցախի ժողովրդի կողքին` կասեցնելու ադրբեջանական ռազմատենչությունը:

Թվիթերում խաղաղության և ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման հույս է հայտնել Թոնի Կարդենասը: Իսկ Դեյվիդ Սիսիլինը, խստորեն դատապարտելով ադրբեջանցի դիպուկարահրների հարձակումները, նշել է, որ շարունակական բախումները միայն խաթարելու են տարածաշրջանի հանգիստը և վտանգելու` հրադադարի համաձայանգիրը:

Օգոստոսի 8-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ և նամակ փոխանցել Քեն Խաչիկյանի անունից, ուր նշվել է. «Նախագահ Ալիևի կողմից հրահրված միջսահմանային հարձակումների ամենավերջին ալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ տասնյակ մարդկանց կյանք է խլել և լրջորեն վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած կարևոր աշխատանքին»:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն