«Ռոսնեֆտ»-ն ավարտել է հայկական «Նաիրիտ»-ի մոնիթորինգը. արդյունքները դեռ հայտնի չեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մոնիթորինգ է անցկացրել հայկական «Նաիրիտ» ընկերությունում` ուսումնասիրելով հին գործարանի վիճակն ու նոր ձեռնարկության կառուցման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ մոնիթորինգը ներառում է տեխնիկական, ֆինանսական եւ բնապահպանական ուսումնասիրություններ: ««Ռոսնեֆտ»-ը խոստացել էր ուսումնասիրել հին «Նաիրիտ» գործարանի հնարավորությունները և նոր ձեռնարկության շինարարության հնարավորությունը: Թե ինչպես նրանք կներկայացնեն մոնիթորինգի արդյունքները և ինչ եզրակացությունների կհանգեն, մենք դեռ չգիտենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Խոսելով այն մասին, թե ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում «Ռոսնեֆտ»-ի, նկատմամբ կիրառված պատժամիջոցները ինչպես կազդեն Հայաստանի վրա, նախարարը նշեց, որ «Ռոսնեֆտ»-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, որ պատժամիջոցներն ազդեն Հայաստանի վրա:

2014 թվականի սկզբին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել էին Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել էր, որ նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր և որ ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին:

Հայերեն English Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին