Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 2/24. Բեսթսելերի ցանկում միանգամից երեք նոր գիրք է հայտնվել

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/24. Բեսթսելերի ցանկում միանգամից երեք նոր գիրք է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Երկար հիվանդությունից հետո ս. թ. ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանվածԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը երկրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:

ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը երրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:

Չորրորդ հորիզոնականում էբրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոյի«Տասնմեկրոպե»-ն: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:

Հինգերորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: «ՄանչեսթերՅունայթեդի» նախկին գլխավոր մարզիչԱլեքսՖերգյուսոնը«Իմ ինքնակենսագրությունը»գրքում ներկայացրել է իր անցած ուղին: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն աշխարհին հայտնի է նախևառաջ որպես բրիտանական և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր և տաղանդավոր ֆուտբոլային մարզիչներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում անցկացրած 26 տարում նա բազմաթիվ մրցանակներ է նվաճել ու զարմանալի ռեկորդներ գրանցել: Այս գիրքը՝ սըր Ալեքսի ինքնակենսագրությունը, Մեծ Բրիտանիայում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 115 հազար տպաքանակով:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակԼևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն այս տարի հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

Յոթերորդ հորիզոնականում ևս նոր գիրք է հայտնվել:Վահրամ Սահակյաննիր նոր՝«Վարձու ինքնասպաններ»գիրքը գրել է 4 ամսում: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելուն ու չեն նկատում, որ ինքնավերանում են:

Ուոլթեր Այզեքսոնի«Սթիվ Ջոբս» գիրքը ևս առաջին անգամ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:

ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքն իններորդ հորիզոնականում է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է1891-ին:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էԿամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»վեպը: Այն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի հերթական գիրքն է: «Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
2 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 15
3 -2,

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 10
4 *

Պաուլո Կոելյո

«Տասնմեկ րոպե»

Գիտանք 10
5 նոր

Ալեքս Ֆերգյուսոն

«Իմ ինքնակենսագրությունը»

Անտարես 10
6 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 10
7 նոր

Վահրամ Սահակյան

«Վարձու ինքնասպաններ»

Անտարես 9
8 նոր

Ուոլթեր Այզեքսոն

«Սթիվ Ջոբս»

Անտարես 8
9 +1

Օսկար Ուայլդի

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 7
10 *

Կամիլ Լըմոնյեի

«Տղամարդու սերը»

Անտարես 7
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում