Ալիևը Սոչիում կներկայանա որպես պարտված երկրի նախագահ. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ցանկալի կլիներ, որպեսզի նա առաջիկայում Սոչիում կայանալիք նախագահների հանդիպմանը ներկայանար որպես միկրոմենամարտը հաղթած երկրի նախագահ, սակայն լրիվ հակառակը կլինի. նա կներկայանա որպես պարտված նախագահ: Օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Ես կարծում եմ, որ սա արդեն առավելություն է տալիս մեր երկրի նախագահին, որպեսզի նա կարողանա իր պայմանները թելադրել և մեծ արդյունքների հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի համար անսպասելի հարված է եղել վերջին օրերի անհաջողությունը: «Որքան էլ նրանք թվեր հորինեն, թե հայերն ավելի շատ զոհեր են տվել և այլն, իրենք էլ շատ լավ գիտեն իրականությունը, մենք էլ: Իրենք տվյալ պարագայում պարտված են, և դա ճնշելու է Ալիևին առաջիկա հանդիպման ժամանակ: Ես կանխատեսում եմ, որ մեր նախագահը կօգտագործի այս առավելությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունքների կարող է հասնել ՀՀ Նախագահը հանդիպման ընթացքում՝ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ մեզ համար առաջնային կարևորություն ունեցող արդյունք կարող է լինել այն, որ հաջողվի Ադրբեջանին համոզել դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, ինչպես նաև հրաժարվել դիվերսիաներից և ուղիղ հարձակումներից, որոնք եղան այս օրերի ընթացքում: Եթե մեզ հաջողվի նրանց համոզել հրաժարվել այս ամենից, դա արդեն մեծ արդյունք կլինի:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ մոտակա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Նա ընդգծել է, որ երբ նրան նույն պահին և նույն օրը հայտնվեն նույն տեղում, անհնար կլինի չխոսել ԼՂ հակամարտության մասին:

Հայերեն

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները