«Հայ դատ»-ը Ավստրալիայի կառավարությունից պահանջում է զսպվածության կոչ անել Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ դատ»-ի Ավստրալիայի հանձնախումբը այդ երկրի կառավարությունից պահանջել է Ադրբեջանին դիմել զսպվածության կոչով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփին հղած նամակում Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը կոչ է անում առանձին հայտարարությամբ ստիպել Ադրբեջանին նվազեցնել թշնամանքը շփման գծում` արագորեն վերջ տալ բռնություններին և մարդկային անիմաստ կորուստներին:

«Ադրբեջանը պետք է շարունակական երկխոսության մեջ մտնի ԵԱՀԿ-ի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ` ապահովելու այս հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասվում է նամակում:

Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ պետքարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն իրենց մտահոգությունն են հայտնել սահմանային միջադեպերի և բռնությունների ավելացման կապակցությամբ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին

Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը