Սարյանի` Ebay աճուրդում հայտնված «Աշտարակ» ջրաներկ գործը հավանաբար կեղծիք է. Ռուզան Սարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ebay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» ջրաներկ գործը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.:«Աշտարակի» նախնական գինը 1.2 հազար դոլար է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, այդ ջրաներկ գործը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, թե չի կարող հաստատել, ոչ էլ հերքել, որ այդ ջրաներկ գործը հեղինակել է Մարտիրոս Սարյանը` հավելելով, որ ինքը նախկինում ոչ մի տեղեկություն չի ունեցել այդ գործի ճակատագրի մասին:

«Այլ նկարիչների գործերի պես, Սարյանի աշխատանքները հաճախ են հանվում աճուրդների, և, ավաղ, դրանց մեջ շատ են լինում կեղծիքները, իսկ այն, ինչ թանգարանային արժեք է, գտնվում է թանգարաններում և անհատական հավաքածուներում»,- նշեց Ռուզան Սարյանը:

Նա նաև հավելեց. «Իհարկե, 1,2 հազար դոլարը շատ ցածր գին է Սարյանի ջրաներկ աշխատանքի համար:Այն պետք է արժենար ոչ պակաս, քան 12 հազար դոլարը և ավելին: Այս պատճառով ես ենթադրում եմ, որ սա կեղծիք է:Ebay աճուրդը լավ համբավ չունի արվեստի գործերի վաճառքում, ինչպես նաև Thrinity-ն, Bohams-ը:Ինչ վերաբերում է Սարյանի գրաֆիկական, այսինքն` թղթի վրա մատիտով, ածխով, տուշով, գուաշով, ջրաներկով, պաստելով արված աշխատանքների քանակին,ապա դրանց թիվն անցնում է 3 հազարը»:

Հայերեն English Русский

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները. Ավինյան

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ. Քննչական կոմիտե

Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ

Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն