Հասարակական

ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Росбалт»-ը, Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին` «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից:

Հետաքննիչներն ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Լևոն Հայրապետյանն արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր մեծահարուստներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում