Մանկական բեսթսելեր 2/21. «Իմ առաջին գիրքը» փոքրիկ հանրագիտարանները շարունակում են մնալ հայ մանուկների ուշադրության կենտրոնում
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են, որոնք վաճառվել են ռեկորդային քանակով: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել«Իմառաջինգիրքը»մատենաշարի 10 անուն գիրք:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Գրքին հաջորդում էՇառլՊերոյի «Մոխրոտիկը»(«Բուկինիստ»հրատարակչություն) տիկնիկով գրքույկը: Այն վաղուց չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:
Չորրորդ հորիզոնականում դարձյալ «Բուկինիստ» հրատարակչության«Մաշանու արջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, և դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստուն հեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ մտնում է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակ: Այս անգամ այն զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել է Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» վիպակը, որը տեղ է գտել վարկանիշային աղյուսակում: Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:
Իններորդ հորիզոնականում էՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն` այս անգամ «Կռունկ»-ի հրատարակությամբ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01 ), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | Իմ առաջին գիրքը | ՎԷՄ | 100 | |
| 2 | +1 |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 25 | |
| 3 | +1 |
Շառլ Պերո «Մոխրոտիկը» տիկնիկով գրքույկ |
Բուկինիստ | 19 | |
| 4 | -2 |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 17 | |
| 5 | * |
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 15 | |
| 6 | +2 |
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» |
Էդիթ Պրինտ | 10 | |
| 7 | * | «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» | GSM | 6 | |
| 8 | * |
Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» |
Զանգակ | 6 | |
| 9 | -2 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևի | 5 | |
| 10 | * |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Կռունկ | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը