Սպորտ

Արժեքավոր ենք համարում ամեն մի հեռուստադիտողի, ֆուտբոլասերի կարծիքը. Հանրայինը պատասխանում է Ռուբեն Հայրապետյանին

2 րոպեի ընթերցում

Արժեքավոր ենք համարում ամեն մի հեռուստադիտողի, ֆուտբոլասերի կարծիքը. Հանրայինը պատասխանում է Ռուբեն Հայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայարպետյանի այն հայտարարությանը, որ աշխարհի առաջնությանում հայ մեկնաբանները խայտառակ կերպով են մեկնաբանում խաղերը` «Պարոն Ռուբեն Հայրապետյանը լսել է միայն այն, ինչ ցանկացել է լսել»:«Արժեքավոր ենք համարում ամեն մի հեռուստադիտողի, ֆուտբոլասերի կարծիքը: Պարոն Հայրապետյանը փաստել է, որ մեր մեկնաբանների պատճառով հայերը Ֆուտբոլի աշխարհի խաղերը հետեւում են ռուսական ալիքներով, սակայն բավական է ընդամենը նայել մեր մեկնաբանությամբ խաղերի ռեյթինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար` այդ թվում նաեւ իր»,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, փաստել է Հանրային հեռուստատեսության Սպորտի բաժնի պետ Սերոբ Օհանյանը:

Վերջինս ընդգծել է նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ևս դիմելու է տարատեսակ նորարարությունների ու հնարների, որպեսզի հաղորդումներն ու հեռարձակումները դառնան ավելի դիտարժան, հետաքրքիր ու բովանդակալից:«Մեզ շատ հաճելի է, որ պարոն Հայրապետյանը հետևում է մեր հաղորդումներին ու մեկնաբանների աշխատանքին։ Ես վստահեցնում եմ, որ երբ Հայաստանի ազգային հավաքականը նվաճի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, մեր մեկնաբաններն արժանի կլինեն նրանց խաղերը մեկնաբանելուն»,-եզրափակել է Սերոբ Օհանյան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը News.am կայքին տված հարցազրույցում մասվորապես փաստել է. «Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակ մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբերում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում