Կարծիքներ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդն արժանի է իր ապագան որոշելու իրավունքին. Իսպանիայի բասկ խորհրդարանականներ

4 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի ժողովրդն արժանի է  իր ապագան որոշելու իրավունքին. Իսպանիայի բասկ խորհրդարանականներ

Լեռնային Ղարաբաղն արժանի է արդարացի և տևական խաղաղության` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի 20-ամյակին մեզ հնարավորություն և պատիվ էր ընձեռվել տարբեր առիթներով այցելել տարածաշրջան և հանդիպել Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Այդ օրերի ընթացքում մենք նաև այցելեցինք տարբեր գյուղեր և շփվեցինք տեղի բնակիչների հետ: Պետք է նշենք, որ այն ինչ տեսանք, տպավորեց մեզ: Ականատեսը եղանք մի համայնքի, ազգի, որ, անկախ բոլոր դժվարություններից, ձգտում է ապրել խաղաղ, հարգալից և օրինապաշտ միջավայրում` դատապարտված լինելով գտնվել մշտական ​​սպառնալիքի տակ (ինչի մասին վկայում են հրադադարի համաձայնագրի պարբերաբար խախտումները ադրբեջանական ուժերի կողմից: Այցի ընթացքում մենք ինքներս վկան եղանք դիպուկահարի գործողությունների և դրա հետևանքով ղարաբաղյան կողմում զինվորների մահացության դեպքերի), և տոգորված է եռանդով հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Տեսանք ԼՂ Հանրապետության ներկայացուցիչների քաջությունը: Չճանաչված պետութուն, որ համապատասխանում է ժողովրդավար պետության բոլոր հիմնարար պահանջներին: Հնարավորություն ունեցանք հանդիպել Արցախի Հանրապետության գերագույն ներկայացուցիչ պարոն Սահակյանի հետ, և տպավորված մնացինք իր երկրի համար արդարացի և տևական խաղաղություն հաստատելու նրա տոկուն վճռականությամբ:

Բայց մենք տեղյակ ենք նաև, որ պատերազմին վերջ տված և խաղաղության բանակցությունների համար հող նախապատրաստած համաձայանգրի կնքումից ի վեր անցել է արդեն քսան տարի: Ճիշտ է, որ հրադադարի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի նոր սերունդները մեծանում են առանց պատերազմի սարսափները վերապրելու: Բայց սա դեռ բավարար չէ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանի ապագա սերունդներին նման փորձությունից և հասնի տևական խաղաղության, քանզի ներկայիս ստատուս քվոն չի կարող շարունակվել անորոշ ժամանակով: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղ կարգավորման` հիմնված ՄԱԿ - ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների և ժողովուրդների ինքնորոշման մարդու հիմնարար իրավունքների վրա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ապագայում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կամարտահայտությամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով իրենց ապագան որոշելու իրավունքի վրա:

2013 թվականի նոյեմբերին մենք իմացանք բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման մասին, որոնք շատ խոստումնալից են: Մենք համամիտ ենք Մինսկի խմբի` կողմերին ուղղված կոչին, որ հակամարտությունը վերջնական և խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով պետք է «սկսել կառուցողական և բարեխիղճ բանակցություններ, որոնք կամփոփվեն խաղաղության համաձայնագրի կնքմամբ»: Բայց նաև հավատում ենք, որ դա իրականացնելու համար պետք է ամրապնդել միջազգային համերաշխությունն ու սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր ապագան որոշելու իրավունքը հարգելու արդար պահանջին:

Մենք գտնում են, որ նրանք արժանի են դրան:

Ուրկո Այարցա

Իսպանիայի բասկ սենատոր

Յոն Ինյառիտու

Բասկ կոնգրեսկան Իսպանիայի պետությունում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում