Մանկական բեսթսելեր 2/19. «Մի նեղացրեք շներին» ստեղծագործությունը դուր է գալիս հայ մանուկներին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության«Մաշան ու արջը. թռչող ցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումՄիխայիլՊլյացկովսկու«Մինեղացրեք շներին»ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Գրքին հաջորդում է Շառլ Պերոյի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մոխրոտիկը» տիկնիկով գրքույկը: Այն եւս վաղուց չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհիիմաստուն հեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե' փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Յոթերորդ հորիզոնականում «GSM» ստուդիայի բոլորին քաջ հայտնի «Մաշան ու արջը + վեց խճանկար» ռուսական հեքիաթն է:
Ութերորդ հորիզոնականում ենՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-նայս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ»ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 39 |
| 2 | 0 | ![]() |
Միխայիլ Պլյացկովսկու «Մի նեղացրեք շներին» |
Բուկինիստ | 19 |
| 3 | * | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 18 |
| 4 | +2 | ![]() |
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» |
Արևիկ | 14 |
| 5 | * | ![]() |
Շառլ Պերո «Մոխրոտիկը» տիկնիկով գրքույկ |
Բուկինիստ | 12 |
| 6 | -1 | ![]() |
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» |
Էդիթ Պրինտ | 12 |
| 7 | * | ![]() |
«Մաշան ու արջը+վեց խճանկար» | GSM | 8 |
| 8 | +1 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
| 9 | * | ![]() |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
| 10 | -1 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









