Սփյուռք

Սոչիում կցուցադրվի Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմ

1 րոպեի ընթերցում

Սոչիում կցուցադրվի Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի «Ազգային հիշողություն» կազմակերպությունը քաղաքի Տուապսեի շրջանում կանցկացնի «Ով է Մոնթեն» ֆիլմի ցուցադրությունը: Հուլիսի 2-ին նախատեսվող ցուցադրությունը մեկն է այն հայրենասիրական միջոցառումներից, որ իրականացնում է կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանում հրապարակվող «Երկրամաս» թերթը, ավելի վաղ` հունիսի 24-ին, ֆիլմը ցուցադրվել էր Սոչիի այլ թաղամասում:

Էդվարդ Բադունցի ֆլմը հայալեզու է, սակայն կազմակերպության ջանքերով այն թարգմանվել է նաև ռուսերեն: Շուտով Ֆիլմի ռուսալեզու տարբերակը հասանելի կլինի նաև «ՅուԹուբ» կայքի միջոցով:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Էդուարդ Բադունցի «Ով է Մոնթեն» ֆիլմը ներկայացնում է Մոնթեի կյանքի պատմությունը, նրա վերջին ճանապարհը, կնոջ տառապանքները: Ֆիլմում ռեժիսորը փորձել է ներկայացնել, թե ինչու Մոնթեն եկավ Ամերիկայից իր երկիր` Հայաստան, և մասնակցեց ազատամարտին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում