Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 2/18. Վարկանիշային աղյուսակի առաջատարը կրկին «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 2/18. Վարկանիշային աղյուսակի առաջատարը կրկին «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ՄիխայիլՊլյացկովսկու«Մի նեղացրեք շներին»ստեղծագործությունը, որը վաղուց չէր հայտնվել բեսթսելերների ցանկում:

Շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակՌոբերտԼյուիսՍթիվենսոնի «Գանձերի կղզին»վեպի՝ հատուկ պատանիների համար մշակված տարբերակը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Չորրորդ հորիզոնականում ռուս դերասան, գրող Նինա Նիկիտինայի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած«Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ» գիրքն է:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե' փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Յոթերորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփաԼուիսՔերոլի«Ալիսըհրաշքներիաշխարհում»դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուցերեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:

Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

Իններորդ հորիզոնականում ենՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»հեքիաթ-ալբոմը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 39
2 *

Միխայիլ Պլյացկովսկու

«Մի նեղացրեք շներին»

Բուկինիստ 15
3 *

Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի

«Գանձերի կղզին»

Զանգակ 15
4 *

Նինա Նիկիտինա

«Մենք այգեգործ ենք. գրքույկի մեջ գրքույկ»

Բուկինիստ 11
5 +3

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ Պրինտ 10
6 -1

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 * Լուիս Քերոլի

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 8
8 -4

Ղազարոս Աղայանի

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 -3

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

Արևիկ 7
10 *

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում