Հովիկ Աբրահամյանը Ստեփնակերտում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ և արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին:
Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ կառավարության անդամների հետ: