Սփյուռք

Հույն ուղղափառ եկեղեցին օգնության փաթեթներ կբաժանի քեսաբցիներին

2 րոպեի ընթերցում

Հույն ուղղափառ եկեղեցին օգնության փաթեթներ կբաժանի քեսաբցիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն ուղղափառ եկեղեցու երիտասարդությունն այսօր՝ հունիսի 20-ին, Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցում բոլոր ընտանիքներին օգնության փաթեթներ կբաժանի: Այս մասին տեղեկացրել է Քեսաբի Կաթողիկե եկեղեցու վարդապետ տեր հայր Նարեկ Լուիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են անհրաժեշտ տարբեր պարագաներ, խոհանոցային իրեր: Փաթեթներ ստանալու համար անհրաժեշտ են ընտանեկան կամ անձնական փաստաթղթեր: Վարդապետը խորին շնորհակալություն է հայտնել և բարի վերադարձ մաղթել քեսաբցիներին:

Քեսաբի բնակիչները շարունակում են վերադառնալ հայրենի տներ: Ավելի վաղ Սիրիայի Էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Քեսաբում վերականգնվում է էլեկտրականությունը:

Սիրիական բանակը հունիսի 15-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հայտարարել է, որ Քեսաբի 250 գաղթած ընտանիքներ արդեն վերադարձել են քաղաք, իսկ մյուսները սպասում են հիմնական ծառայությունների վերականգնվելուն, որպեսզի վերադառնան քաղաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում