Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 2/17. Թումանյան, Աղայան, Անդերսեն...Հայ մանուկները սիրում են հեքիաթներ

7 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 2/17. Թումանյան, Աղայան, Անդերսեն...Հայ մանուկները սիրում են հեքիաթներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել էՋեյմսՄեթյուԲարրիի«ՓիթրՓենըՔենսինգթոնիայգիներում»վիպակը: Այն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Ջ. Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում:

Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

ՀովհաննեսԹումանյանիմեկ այլ ժողովածու`«Հեքիաթներ»-ը, այս անգամ «Արևիկ»-ի հրատարակությամբ, հինգերորդ հորիզոնականում է:

Վեցերորդ հորիզոնականում ենՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:

Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Էդիթ Պրինտ» -իՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներևմուլտֆիլմերի տեսասկավառակ»ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Ժողովածուննկարազարդէ,ուրախևգունեղկերպարներով:Հ.Թումանյանի վերահրատարակվածհեքիաթների ժողովածունունիմեկհետաքրքրականնորույթ`փոքրիկուգեղեցիկգրպանիկում տեղադրվածէյուրաքանչյուրհեքիաթի հիման վրանկարահանվածմուլտֆիլմըներառողտեսասկավառակ:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում էՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 30
2 +3

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

ՄՀՄ 15
3 *

Ջեյմս Մեթյու Բարրիի

«Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում»

Զանգակ 10
4 0

Ղազարոս Աղայանի

«Հեքիաթներ»

Արևիկ 10
5 +3

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ»

Արևիկ 10
6 +3

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 * «100 դասական հեքիաթներ» Զանգակ 9
8 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 8
9 *

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»

Էդիթ Պրինտ 8
10 -4

Սմբատ Գյուրջյանի

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում