ԴԱԻՇ-ի հարձակումից տուժել է Մոսուլի հայկական եկեղեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` ԴԱԻՇ խմբավորումը, որն անընդհատ հարձակումներ է գործում իրաքյան քաղաքների վրա, նաև հարձակվել է Մոսուլում գտնվող հայկական Սբ Էջմիածին եկեղեցու վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez պարբերականը, այս մասին տեղեկացրել է Դահուկի շրջանի հայ համայնքի ղեկավար Մասիս Շահինյանը:

Ավելի վաղ ԴԱՒՇ-ի հարձակումից հետո Մոսուլի 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան ստիպված հեռացել էին քաղաքից:

Ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Իրաքի մեծ ու փոքր քաղաքների վրա և հայտարարել է Բաղդադ ներխուժելու մտադրության մասին: Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ իրաքյան ուժերին հաջողվել է կանգնեցնել նրանց առաջընթացը դեպի Բաղդադ:

Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը կենտրոնացված է Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռներում, հայտարարել է, որ իր ուժերը պատրաստ են դիմակայել ԴԱԻՇ-ի հարձակումներին և երաշխավորել քրդերի, արաբների, թուրքմենների և հայերի անվտանգությունը, ովքեր ապրում են Հյուսիսային Իրաքում և ովքեր հեռացել են իրենց տներից:

Հայ առաջնորդարանի տվյալներով Իրաքում մնացել են 15-16 հազար հայեր, մասնավորապես՝ Բաղդադում, Բասրայում, Քիրքուքում և Մոսուլում: Ավետարանչական եկեղեցու քրիստոնյաների թիվը տատանվում է 5-6 հազարի սահմանում: Նրանք բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Բաղդադում և քիչ թվով Բասրայում:

Քրիստոնյա առաջնորդների տվյալներով քրիստոնյա բնակչության 50 տոկոսը բնակվում է Բաղդադում, իսկ 30-40 տոկոսը հյուսիսում գտնվող Մոսուլում, Էրբիլ, Դահուկ և Քիրքուք քաղաքներում և նրանց մերձակայքում:

Հայերեն English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով