Սփյուռք

Հալեպի որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը

2 րոպեի ընթերցում

Հալեպի որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մոտ 2 շաբաթվա դադարից հետո որոշ թաղամասերում վերականգնվել է ջրամատակարարումը՝ մեծ ուրախություն պարգևելով հալեպցիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները զգուշացրել են` մի քանի օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով: Ռեիսյանի խոսքով՝ փողոցներում ամենուր կարելի է տեսնել բնակիչներին` ջրի երկար հերթերում կամ դույլերով, շշերով և տարբեր տեսակի տարաներով ջուր տանելիս: Տասնյակ քաղաքացիներ թունավորվել են խմելու համար ոչ պիտանի ջրից: Մայիսի վերջին ջրի խողովակի պայթյունից հետո Հալեպը զրկվել էր ջրամատակարարումից:

Մամուլի քարտուղարը նաև տեղեկացեց, որ քաղաքում վերջին օրերի ընթացքում հրասանդային ռմբակոծությունը համեմատաբար թուլացել է: «Սակայն, օրվա տարբեր ժամերի, հատկապես, գիշերը շարունակվում են օդային և հրետանային ռմբակոծությունները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Նոր Գյուղի հարյուրից ավելի հայեր շարունակում են մնալ եկեղեցու սրահներում, ոմանք տեղափոխվել են ավելի ապահով թաղամասեր կամ իրենց հարազանտների, բարեկամների տներ:

Ինչ վերաբերում է էլեկտրականության խնդրին, Ռեիսյանի խոսքով` օրվա մեջ լավագույն դեպքում էլեկտրականություն լինում է 6 ժամ, որոշ թաղամասերում ավելի քիչ:

Հալեպում 2 տարուց ավելի ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հայեր են զոհվել և վիրավորվել: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում