Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է վերջին օրերին Հալեպում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Բալայանը հայտարարել է. «Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։

Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապապաղ դադարեցումն է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում