Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 2/15. Յուրի Սահակյանի կազմած ժողովածուն հայտնվել է վարկանիշային աղյուսակում

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 2/15.  Յուրի Սահակյանի կազմած ժողովածուն հայտնվել է վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երրորդ հորիզոնականում են ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ»ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

«Երեքխոզուկներ. գունավորիր ջրով»հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Թումանյանի «Հեքիաթներն»ամփոփող մեկ այլ ժողովածու` այս անգամ «Արևիկ»-ի հրատարակությամբ, վեցերորդ հորիզոնականում է:

Շաբաթվա վարկանիշային աղյուսակում է նաև ռուսական ժողովրդական`«Երեք արջերը»հեքիաթը:

Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե' փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը:

Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է նոր գիրք: Յուրի Սահակյանի կազմած «Բառ ու բանի շտեմարան» ժողովածուի մեջ ամփոփված են հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործեր և հայ բանահյուսության լավագույն նմուշների մշակումներ: Մանկագրության այս բարի ծաղկաքաղն ընդգրկում է մի քանի տասնյակ գրողների ստեղծագործություններ, որոնք ներառված են թեմատիկ բաժիններում: Ներկայացվող գործերը հնարավորություն կտան մանուկներին ճանաչելու մեզ շրջապատող աշխարհը, ընկալելու բնության գույներն ու ձայները, թափանցելու նրանց գաղտնարանները, հասկանալու և սիրելու գրականությունն ու մայրենին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 35
2 0

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 30
3 +1 Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 23
4 +3

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 18
5 *

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով»

GSM 13
6 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 11
7 *

«Երեք արջերը»

GSM 10
8 -5

«Այբուբեն սպունգանման»

GSM 10
9 *

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 8
10

նոր

Յուրի Սահակյան

«Բառ ու բանի շտեմարան»

Էդիթ Պրինտ 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում