Սփյուռք

Հալեպում հայ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 28-ին գազի տակառներից պատրաստված երեք հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Աղբյուրի տեղեկացմամբ` հրթիռների ընկնելու հետևանքով վիրավորվել է Վազգեն Բաբողլյանը: Բարեբախտաբար, նրա վիճակը մտահոգիչ չէ և կյանքին վտանգ չի սպառնում:Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպի հայաշատ թաղամասերում համեմատաբար իրավիճակը հանդարտ էր:

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Հալեպի Համիդիե թաղամասում հրասանդի ընկնելու հետևանքով զոհվել էր 1928թ.-ի ծնված Ավետիս Քեբաբջյանը: Մայիսի 24-ին Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում գազի տակառներից պատրաստված երկու հրթիռներ էին ընկել, որի հետևանքով վիրավորվել էր Կարապետ Փիլոյանը: ՄայիսիսկզբիցմինչևայժմՀալեպումվիրավորվելենմոտ երեք տասնյակ հայեր:ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 150 հազարը:Զոհվածհայերիթիվըմոտենում է 100-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում