Մանկական բեսթսելեր 2/14. Ջաննի Ռոդարիի հեքիաթը հայտնվել է բեսթսելերի ցանկում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում էՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Թումանյանի «Հեքիաթներն» ամփոփող մեկ այլ ժողովածու` այս անգամ «Արևիկ»-ի հրատարակությամբ, հինգերորդ հորիզոնականում է:
ՍմբատԳյուրջյանի«Իմառաջինայբուբենը+ֆլոմաստեր»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Աղյուսակում տեղ է գտել նաևՂազարոսԱղայանի«Հեքիաթներ»ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների «Հեքիաթներ»-նայս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտի» «Հայ ժողովրդական առակներ» գիրքը: Ժողովածուն կազմողն օգտվել է Հայաստանում և սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև որոշ անձնական հավաքածուներից:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Զանգակ» հրատարակչության նոր` Ջաննի Ռոդարիի«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են:
Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09),«Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 30 |
| 2 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
ՄՀՄ | 25 |
| 3 | +5 | ![]() |
«Այբուբեն սպունգանման» | GSM | 12 |
| 4 | +1 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 12 |
| 5 | -1 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 10 |
| 6 | * | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» |
GSM | 7 |
| 7 | 0 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 7 |
| 8 | -2 | ![]() |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 6 |
| 9 | * | ![]() |
«Հայ ժողովրդական առակներ» | Էդիթ Պրինտ | 6 |
| 10 | նոր | ![]() |
Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» |
Զանգակ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









