Հոմսի հայկական վարժարանի դասասենյակները զինյալները դարձրել էին վիրահատարան, դեղատուն կամ հիվանդասենյակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի ազատագրումից հետո՝ մայիսի 15-ին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը և Ազգային քաղաքական ժողովի ատենապետ տիար Ավո Ոսկյանը այցելել են Հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և ազգային «Սահակյան» վարժարան՝ մոտիկից ծանոթանալու ազգային կառույցների կրած վնասներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի առաջնորդարանից: Սրբազան հոր պատվիրակությանը միացել են նաև Հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցու ատենապետ տիար Վազգեն Խաչատուրյանը, ով մանրամասնորեն տեղեկացրել է եկեղեցու, դպրոցի վիճակի և ներկա կացության մասին: Հոմսում Դամասկոսի Հայոց թեմի հոգևոր իշխանության ներքո գործում են Սուրբ Մաշտոց եկեղեցին և ազգային «Սահակյան» վարժարանը:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և ազգային «Սահակյան» վարժարանը 2011թ.-ի նոյեմբերից ի վեր բռագրավվել էին ահաբեկիչ զինյալների կողմից: Լռել էին եկեղեցու զանգերի ղողանջները և աղոթքները: Դադարել էին վարժարանի դասերը, աշակերտների խաղի ճիչեր չէին լսվում: Առանց ուսում էին մնացել ավելի քան 200 փոքրիկներ: Եկեղեցու և դպրոցի շենքը վերածվել էր զինյալների կենտրոնի, իսկ նկուղի մեջ գտնվող սրահը՝ հիվանդանոցի: Այնտեղ, որտեղ աշակերտական միջոցառում էր հնչում ասմունքով, երգ ու պարով, վերածվել էր վիրահատության հատուկ սենյակի՝ օժտված ժամանակակից բոլոր սարքավորումներով: Գետնահարկի դպրոցական դասարանները վերածվել էին դեղատան, հիվանդասենյակի կամ այլ պահեստի: Իսկ ուսուցիչների սենյակը դարձել էր մզկիթ՝ աղոթավայր, բացի այդ, առաջին հարկում գտնվող եկեղեցին վերածվել էր հանրակացարանի և հավաքական ննջասենյակի: Եկեղեցու բոլոր նստարանները անհետացել էին և սրբապղծվել էր սուրբ խորանը:

Սրբազան Հայրը և ազգայիններն անմիջապես քայլեր էին ձեռնարկել ահաբեկիչների ավարից ազատելու և փրկելու եկեղեցու խորանի սրբապատկերները և խորանի խաչը, ինչպես նաև Մաշտոցի սրբապատկերը: Նրանք հավաքել են նաև եկեղեցական զգեստներն ու ժամագիրը և շարականները:

Տ. Արմաշ Եպիսկոպոսն իր ընկերակիցների հետ շրջագայել է քաղաքում և այցելել մի քանի հայ ընտանիքիների, որոնց բնակարանները մեծ վնասներ են կրել ռազմական գործողությունների հետևանքով:

Սիրիայի արդյունաբերական կարևոր քաղաքներից մեկը՝ Հոմսն ազատագրվել է 2014թ.-ի մայիսի 10-ին: 2011թ.-ից ի վեր Հոմսի հին քաղաքի պատմական շրջանն անցել էր զինյալների հսկողության տակ:

Հայերեն English

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի