Ստվերի դեմ պայքարում հասել ենք լուրջ հաջողությունների. Գագիկ Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն իրականացնում է օպտիմալացման ծրագրեր, որի պրատիկան աշխարհում կա, և ֆինանսների նախարարությունն ու պետական եկամուտների կոմիտեն միավորվել են ավելի արդյունավետ աշխատանքի նպատակով:Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորմանը: Նա նշեց, որ աշխարհում օպտիմալացման ծրագրերը կիրառվում են և դա նորմալ երևույթ է: «Ինչ վերաբերվում է սուպերնախարար բառին, ես այդ բառից այդքան էլ չեմ մտահոգվում: Լինել սուպերնախարար, նշանակում է ղեկավարել սուպերնախարարություն և ունենալ սուպերպատասխանատվություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:

Խոսելով ստվերի դեմ պայքարի մասին` նա նշեց, որ փորձելու են անել ամեն ինչ, որ գործարար միջավայրը բարելավվի: «Դա մեր Կառավարությունում քննարկված թեմա է, հասել ենք այնպիսի մի մակարդակի, որ պետք է տնտեսությունն աշխուժացնենք ու ստիպված ենք այդ քայլն անել: Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների»,-

Նախարարի խոսքով՝ այն, որ լրագրողները ոչ նպատակային հոդվածներ են գրում, դա իրենց կյանքը բարդացնում է: «Խոսում եք իմ բիզնեսների մասին, Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, խորհուրդ եմ տալիս չխոչընդոտել, չխանգարել, և դուք կհամոզվեք, թե ինչ լավ գործեր ունենք արած: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որը անձերի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ հիմա աշխատում են, որպեսզի ՓՄՁ-ներն իրենց հավատան ու վստահություն լինի: Նա շեշտեց, որ հիմա արտոնությունների շղթա են ուզում ստեղծել, որ հարկային դաշտն ընդլայնվի:

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող