Սփյուռք

ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպել է Բերիո թեմի առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպել է Բերիո թեմի առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը մայիսի 12-ին հանդիպել է Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով և հաջողություն մաղթելով Տիգրան Գևորգյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ` Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը համոզմունք է հայտնել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Բերիո թեմի առաջնորդարանի արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կշարունակվի:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրների և ստեղծված իրավիճակում դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Բերիո թեմի ազգային առաջնորդարանի առաջնորդը անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Հալեպի մարմնի գործունեությանն առնչվող հարցերին` երկուստեք ընդգծելով վերջինիս աշխուժացման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում