Պաշտոնական

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մայիսի 13-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորել է տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն: Նա նշել է, որ դրական է գնահատում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի նպատակն է շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Տիկին Նաղդալյանը նշել է, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է, եւ կարեւորել է ԵԽ երեւանյան գրասենյակի դերը եւ կատարած աշխատանքը մեր երկրում: Նա ողջունել եւ կարեւորել է ժողովրդավարության խորացման, արդարադատության համակարգի բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված ծրագրերը: Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հիմնախնդրին: ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահությանն անդրադառնալով՝ նա մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերի ընկած մարդկանց մասին: Տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ ԵԽ կնպաստի գերիների արտահանձման հարցի լուծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում