Քեսաբում հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող Չալմայի բարձունքների մարտերում հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քեսաբի աղբյուրը՝ նշելով, որ զոհվածը 1962թ.-ին ծնված, 2 զավակների հայր Վարդան Անդրյանն է: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ հայ` Սարո Բաբուջյանը, վիրավորվել է: Բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Վարդան Անդրյանը և Սարո Բաբուջյանը կամավորական ջոկատներում կռվում էին սիրիական բանակի կողքին: Չալմայից վերադառնալու ժամանակ հրթիռ էր պայթել նրանց գտնվելու վայրում: Նրանք Քեսաբի Քարադուրան գյուղից են:

Ինչ վերաբերում է Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստան գտած քեսաբահայերին, ապա աղբյուրը նշեց, որ նրանց վիճակը նույնն է. բոլորը հույսով սպասում են իրենց բնակավայրեր տեղափոխվելու հնարավորության մասին ուրախալի լուրին:

Քեսաբի շրջանի վրամարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը