Հալեպում երկու հայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մայիսի 2-ի հետմիջօրեին չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Հայաշատ Վիլլաներ, Ազիզիե, Շեյխ Տահա և Նոր Գյուղ թաղամասերի վրա հրասանդներ և գազի արկեր են ընկել՝ ահ ու սարսափ տարածելով բնակիչների շրջանում: Հրասանդներից մեկն ընկել է ազգային «Ա. Մանուկյան» կենտրոնի դիմաց գտնվող շենքի վրա, որի հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել է և նյութական մեծ վնասներ են արձանագրվել:

Գրեթե նույն ժամին Նոր Գյուղի «Տիգրանյան» այգու մեջ գազի արկ է ընկել, որի հետևանքով 2 հայ է վիրավորվել: Բարեբախտաբար, Բենո Փիլայջյանի և Լևոն Հովհաննիսյանի վիճակը մտահոգիչ չէ:

Մայիսի 1-ին հրասանդների պայթյունի հետևանքով վիրավորվել էին նաև Մարլեն Փոքրավորյանը և Էլի Չիլաբոշյանը:

Բացի այդ, տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում մայիսի 1-ին հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր էր վիրավորվել: Վիրավոր հայերից մեկը՝ Կարպիս Պոշկեզենյանն է, ով «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի աշակերտ է: Մյուսը` Կարապետ Դավիթյանն է: Մինչ այդ, հրասանդի պայթյունի հետևանքով 3 հայ էր վիրավորվել: Կարպիս Գաբայանը վիրավորվել է գլխից, Րաֆֆի Բալյանը` ոտքի թեթև վնավասծներ է ստացե, իսկ նրա որդին՝ Կարո Բալյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել հրասանդի բեկորներից: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

Հայերեն English Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը